01.11.2019|
01:45
Անցած մրցաշրջանում իտալական ֆուտբոլում միջին հաճախելիությունը կազմել է 25,5 հազար մարդ: Ինչ խոսք, որ սա Եվրոպայում թիվ մեկ ցուցանիշը չէ, սակայն հետին շարքերից էլ չէ: Սակայն միջին իտալականի համեմատ կտրուկ տարբերություն է տալիս միլանյան հռչակավոր «Սան Սիրո» ստադիոնի հաճախելիությունը. «Ինտերի» դեպքում՝ 61,4, «Միլանի» պարագայում՝ 54,7 հազար հանդիսական: